Բաժիններ՝

«Ես շոկի մեջ եմ». Քեմերոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Բրյուսելի ահաբեկչություններից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել այսօր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, հայտնում է Reuters-ը:

«Ես շոկի մեջ եմ ու անհանգստացած Բրյուսելում կատարվող իրադարձություններից: Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ՝ օգնություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Քեմերոնը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է հրավիրել Ելիսեյան պալատում: Հանդիպմանը մասնակցելու են Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևն ու պաշտպանության նախարար Ժան-իվ Լե Դրիանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս