Դավիթ Հարությունյանը պաշտպանում է ժողովրդավարությունը ծաղրից

Այսօր ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով կազմակեպված լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակետ հայտնեց, որ ԶԼՄ-ների կողմից ներկայացուցիչներ հավատարմագրելու համար սահմանափակումը 50-ով թերի լուծում է, քանի որ նախկինում հայտնված մտավախությունը, որ ԶԼՄ-ների անվան տակ թեկնածուների ներկայացուցիչներ կգան տեղամասեր, այսօր էլ կարող է գործել:

Բացի դա, ըստ նրա, ԶԼՄ-ն կարող է 2000 տեղամասերում ներկայացուցիչ ունենալ և այդ օրերի համար կարող է հավելյալ աշխատակիցներ վարձել: «Առաջարկեք լուծում, վստահեցնեում եմ Ձեզ, կքննարկենք»,-  պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հարցադրում անելով, թե այդ դեպքում դա կլինի ժողովրդավարական ընտրությո՞ւն, թե՞ ծաղր ժողովրդավարության նկատմամբ:

Պատասխանելով իր իսկ հարցին` Հարությունյանն ասաց. «Կարծում եմ կլինի ծաղր»: Նա նշեց, որ ընտրել են պարզեցված լուծում՝ ԶԼՄ-ների 50 ներկայացուցիչներ կարող են պտտվել տեղամասերով և կանգնել որքան ուզում են: «Ցանկացած ողջամիտ լուծում պատարստ ենք քննարկելու, բայց ողջամիտ լուծում առաջարկեք»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս