Բաժիններ՝

«Սարդ-մարդ» մականունով ֆրանսիացի ժայռամագլցողը բարձրացել է Փարիզի Total-ի երկնաքեր

«Սարդ-մարդ» մականունով ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերն առանց ապահովության միջոցների եւ առանց հանդերձանքի Փարիզի Դեֆանս գործարար թաղամասում բարձրացել է Total ընկերության երկնաքեր:

53-ամյա տղամարդը հեշտությամբ 187-մետրանոց բարձրաբարձ շենք է մագլցել 45 րոպեից էլ պակաս ժամանակում:

Ռոբերը մասնագիտանում է ամբողջ աշխարհում առանց ապահովության միջոցների հենց երկնաքերներ բացձրանալու գործում:

«Սարդ-մարդ» մականունը նա ստացել է այնպիսի կառույցների նվաճման համար, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը, Սիդնեյի օպերայի թատրոնը, Բուրջ Խալիֆա երկնաքերը Դուբայում եւ Պետրոնաս աշխարակը Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս