Դանակահարություն Վանաձորում
Մարտի 18-ին, ժամը 19.18-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մարտի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 5/7 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ 1998 թ. ծնված Հ. Թ.-ն, 1998 թ. ծնված Դ. Փ.-ն և 1995 թ. ծնված Արամ Շ.-ն վիճաբանել են Սերգեյ Խ.-ի հետ, որի ընթացքում Դ. Փ.-ն դանակով հարվածել է Սերգեյ Խ.-ի կրծքավանդակին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: