Բաժիններ՝

Մոսկվայի մարզում անցկացվել են անսպասելի հակաահաբեկչական մարզումներ

Ահաբեկչությանը հակազդելու անսպասելի մարզումներ են անցկացվել Արևմտյան ռազմական շրջանի զորամասերում ու միավորումներում, որոնք տեղակայված են Մերձմոսկվայի չորս կայազորների տարածքում։ Այդ մասին տեղեկացրել է Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Իգոր Մուգինովը, հաղորդում է RIA Novosti-ն:

«Մարզումների ընթացքում մշակվել են գործնական հարցեր, ռազմական նշանակության օբյեկտների, զորամասերի ու կայազորների վրա հարձակման դեպքում գործողությունների կարգը»,- տեղեկացրել է Մուգինովը:

Յուրաքանչյուր մասի համար մշակվել է առանձին սցենար: Մարզումների ընթացքում մշակվել են զանգվածային խոցման զենքի կիրառման դեպքում անձնակազմի գործողությունները:

Մուգինովը հայտնել է, որ մարզումների ընթացքում ներգրավվել է 1000 զինծառայող և 300 միավոր զենք ու ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031