Բաժիններ՝

Ո՞ւր են իրավապաշտպանները, երբ ոտնահարվում են հավատացյալի կրոնական զգացումները. Տեր Վահրամ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն անհասկանալի է համարում իրավապաշտպանների անգործությունը, երբ ծաղրանքի են ենթարկվել Հայ առաքելական եկեղեցու հետևորդի կրոնական զգացմունքները: Այս մասին Տեր Վահրամը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` գրելով. «Արդեն մի քանի օր է` որոշ կայքեր և անհատներ անթաքույց ծաղրի են ենթարկում Հայ Եկեղեցու անդամ մի պարզ հավատացյալի, ով, ապավինելով Աստծուն, դիմել է հոգևորականի օգնությանը: Հարց է ծագում. ո՞ւր են մեր իրավապաշտպանները: Վայրկյան անգամ չեմ կասկածում` եթե խոսքը վերաբերեր այլ կրոնական կազմակերպության հետևորդի, չէին դադարի մեզանում հայտնի իրավապաշտպանների մեղադրական ճառերը` ի պաշտպանություն քաղաքացու կրոնական զգացումների: Այս դեպքում անձը կրոնական փոքրամասնության չի պատկանում և իրավապաշտպաններն էլ կարծես անելիք չունեն: Արդյո՞ք չեն ոտնահարվում նրա իրավունքները և վիրավորվում կրոնական զգացումները: Ո՞վ է կոչված կասեցնելու այս ցինիզմն ու անպարկեշտությունը»:

Մարտի 17-ին «Արմենպրես»-ը հրապարակել էր նյութ Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լեւոն Նադարյանի մասին, ով իր ծիրանի եւ խաղողի այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար Դալարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հավիվներին խնդրել էր կատարել օրհնության կարգ: Նյութը լայն քննարկման էր արժանացել սոցիալական ցանցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս