Վարդգես Գասպարիի գործով՝ ինքնաբացարկ դատավորին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ժամանակ տվեց Վարդգես Գասպարիի պաշտպաններին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Տիգրան Եգորյանն ասաց, որ արդեն մի քանի նիստ է՝ իրենք պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին, սակայն նախորդ նիստերին իրենց դա չի հաջողվել: Նա խնդրեց հնարավորություն տալ միջնորդությունը ներկայացնել, և ժամանակ տալ՝ միջնորդությունը լրացնելու համար: Փաստաբանն ասաց, որ միջնորդությունը պետք է լրացնեն վերջին երկու նիստերի ընթացքում դատավորի պահվածքի հետ կապված փաստերով՝ որպես լրացուցիչ հիմքեր՝ «դատարանի կողմնակալության և որպես արդար դատարան հանդես գալու անկարողության մասին»:
Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում ճառով էր հանդես եկել մեղադրողը՝ միջնորդելով Վարդգես Գասպարիի նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 400 հազար դրամի չափով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 22-ին: