Բելառուսցի երգիչը «Եվրատեսիլ»-ում հանդես կա մերկ և գայլերի հետ
«Եվրատեսիլ-2016»-ի բելառուսցի մասնակից IVAN-ը (Ալեքսանդր Իվանով) պատրաստվում է մրցույթում հանդես գալ լրիվ մերկ: Այդ մասին հաղորդել է LifeNews-ը: Բացի այդ, նրա համարը ենթադրում է երկու կենդանի գայլերի մասնակցությունը:
IVAN-ի պրոդյուսերը եւ Help You Fly երգի հեղինակը Վիկտոր Դրոբիշն է: Նրա խոսքով՝ գայլերի հետ ելույթ ունենալու համար անհրաժեշտ Է ստանալ «Եվրատեսիլ»-ի շվեդ կազմակերպիչների հատուկ թույլտվությունը, եւ այժմ այդ հարցի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում:
«Այո, Սաշան բեմի վրա մերկ է լինելու եւ, այո, այնտեղ գայլեր են լինելու»,-հավելել է Դրոբիշը:
Պրոդյուսերը նաեւ բացատրել է այդ մտահղացման խորն իմաստը: «Յուրաքանչյուր մարդ իրեն նույնացնում է տոտեմային ինչ-որ կենդանու հետ: Երբեմն մենք նրան ճնշում ենք մեր մեջ, բայց ոչ բոլորը կարող են նրա հետ հանդիպել դեմ հանդիման: Ցանկանում ենք, որ բոլորը զգան այդ նուրբ սահմանագիծը մարդու եւ բնության միջեւ»,- ասել է պրոդյուսերը:
«Եվրատեսիլ-2016»-ը այս տարվա մայիսին անցկացվելու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: