Էջմիածնում բացվել է Ավագ խորանի վարագույրը
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/ekexeci1.jpg)
Միածնաէջ Մայր Տաճարում մարտի 20-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը, որի ընթացքում կատարվեց նաև Դռնբացեքը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ավագ խորանի վրա` փակ վարագույրի առջև, Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Շահե ծ. վարդապետ Անանյանը և Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը հաջորդաբար երգեցին «Բաց մեզ, Տէ՛ր» շարականը, որից հետո բացվեց Ավագ խորանի վարագույրը: