Բաժիններ՝

FourFourTwo-ն անդրադարձել է Մխիթարյանի և Օբամեյանգի խաղին

FourFourTwo ամսագրի սյունակագիր Քրիս Ֆլանագանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խաղի մասին Թոմաս Տուխելի օրոք:

Ըստ լրագրողի՝ «Դորտմունդի» նման վերելքի պատճառներից մեկն Օբամեյանգ-Ռոյս-Մխիթարյան հարձակվողական եռյակն է: եռյակը սկսեց խաղալ Կլոպի օրոք, բայց Տուխելի ղեկավարությամբ են Օբամեյանգն ու Մխիթարյանն անցկացնում իրենց լավագույն մրցաշրջանը:

«Տուխելը հայտնաբերեց Մխիթարյանի լավագույն որակները: Երեք տարի առաջ «Լիվերպուլը» զիջեց «Բորուսիային» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Մխիթարյանի խաղը շատ ավելին է, քան պարզապես գոլեր խփելը: Մխիթարյանը կազմակերպում է խաղը, խփում գոլեր, կատարում գոլային փոխանցումներ: Մխիթարյանը դեռ շատ կաճի, եթե նման կերպ շարունակի»,- գրել է Ֆլանագանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031