Bios Incube-ը մարդու աճյունը վերածում է բույսի

Bios Incube-ը աշխարհում միակ համակարգն է, որը թույլ է տալիս մահացած մարդու աճյունը վերածել տնային բույսի: Աշխատում է այս համակարգն առանց ավելորդ դժվարությունների՝ ընտրում եք բույսը, Incube պարկուճի մեջ ավելացնում եք հողը, սերմը: Մեջտեղում հատուկ տարայի մեջ պետք է լցնել մահացածի աճյունի մնացորդները: Հատուկ սենսորային վերադիրը կհսկի բույսի աճը:

Բույսի աճին կարելի է հետևել iOS ու Android օպերացիոն համակարգերի միջոցով: Հատուկ չիպի միջոցով հասանելի են դառնում տվյալներ բույսի աճի և խոնավության մասին: Տվյալները թարմացնելուց հետո ավտոմատ կերպով ծաղիկը ջրվում է: Սարքի մեջ պետք է 20 օրը մեկ անգամ ջուր ավելացնել:

Այն բանից հետո, երբ ծաղիկը կամ բույսը կաճի, այն կարող եք տեղափոխել այլ, ավելի հարմար տարայի մեջ:

Bios-urn-product_yablyk

Bios_urn_product
Bios Incube-ը ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր ապրում են քաղաքում և հեռու են բնությունից, կամ փնտրում են թաղում կազմակերպելու ալտերնատիվ եղանակ, և կամ ցանկանում են մահից հետո էլ կապ հաստատել հարազատի հետ: Նախագծի կատալոնացի հեղինակները նշում են, որ Bios Incube-ը փոխում է մարդկանց պատկերացումը մահվան մասին: Սա էկոլոգիական, մաքուր եղանակ է մարդու կյանքի կարևոր պահն անմահացնելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս