Բաժիններ՝

Եթե ցանկանում եմ մատաղ անել, ի՞նչ է կարելի անել, որ համարժեք լինի կենդանի զոհաբերելուն

– Եթե ցանկանում եմ մատաղ անել, սակայն կան խնդիրներ, ի՞նչ է կարելի անել, որ համարժեք լինի կենդանի զոհաբերելուն:

– Մատաղը բարեպաշտական սովորույթ է, երբ անհատը կամենում է իր երախտիքը հայտնել Աստծուն և որպես շնորհակալություն Աստծուն՝ կերակրում աղքատներին, կարիքավորներին: Այլընտրանքը սնունդ գնելը և մարդկանց տալն է: «Համարժեք»-ի մասին պետք չէ անհանգստանալ. մատաղ արեք Ձեր սրտի ցանկության և Ձեր կարողության չափով՝ այնպես, որ Ձեր ընտանիքը դրանից չտուժի: Բայց ցանկացած պարագայում պետք է նախապես ստանալ քահանայի օրհնությունը:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս