Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1…-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

ARM 21_03

Երևանում՝

Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի  25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

21_03 ARM

Երևանի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.20C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս