Բաժիններ՝

Վայրի փղերի հարձակման հետեւանքով չորս մարդ է զոհվել Հնդկաստանում

Հնդկաստանի արեւելքի Արեւմտյան Բենգալիայի նահանգում մարտի 20-ին վայրի փղերը հարձակվել են գյուղի բնակիչների վրա, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ, նաեւ հայտնել են մի քանի տուժածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:

Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ վայրի կենդանիները հասել են Կալկաթա խոշոր քաղաքից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրեր: Նախնական տվյալներով՝ փղերը դուրս են եկել Բանքուրայի օկրուգի ջունգլիներից:

«Նաասիգրամում երեք մարդ էր աշխատում դաշտում, երբ առավոտյան նրանց վրա են հարձակվել փղերը եւ սպանել, չորրորդ զոհն սպանվել է Մոնթեսվարում: Մի քանի մարդ վիրավորվել է կենդանիների հարձակումների ընթացքում»,- գործակալությանը հայտնել են տեղական իշխանությունները:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ իշխանությունները օգնական-մասնագետներ են ուղարկել միջադեպի շրջան՝ փղերին մարդկանց բնակության վայրերից ջունգիլներ հետ տանելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս