Ճապոնական իմաստության 20 գոհարները
Ճապոնիան երկար ժամանակ մեկուսացված է եղել աշխարհից` այդ երկրի աշխարհագրական և քաղաքական առանձնահատկությունների պատճառով: Եվ դա նրան յուրահատուկ է դարձրել: Ճապոնացիները ձգտում են ապրել բնության հետ ներդաշնակության մեջ` հարգելով նրա մեծությունը: Եվ այսօր, ինչպես դարեր առաջ, ճապոնական փիլիսոփայության գլխավոր պոստուլատներն են զսպվածությունը, բնականությունը և նրբաճաշակությունը: Շատ բաներ կան, որոնք արժե սովորել ճապոնացիներից:
1. Դդումի ցողունի վրա սմբուկ չի աճի:
2. Ծանծաղուտում ալիքները ավելի բարձր են աղմկում:
3. Որտեղ իշխում է հիմարությունը, այնտեղ բանականությունը ստիպված է թաքնվել:
4. Քաղցած շունը փայտից չի վախենում:
5. Նույնիսկ տանջվելով ծարավից` ուրիշի աղբյուրից գաղտնի մի խմիր:
6. Եթե սիրում ես որդուդ, ուղարկիր նրան ճանապարհորդության:
7. Չար կինը նույնն է, ինչ 60 տարի երաշտը:
8. Եթե հարվածեք ցեխին, այն Ձեզ վրա էլ կթռնի:
9. Այս հատակից այն կողմ ևս մեկ հատակ կա:
10. Մրջյունները նույնպես կարող են ամբարտակ քանդել:
11. Սատանայի կոտոշներն էլ են կոտրվում:
12. Երբ խոսում են ապագայի մասին, սատանաները ծիծաղում են:
13. Ով խմում է, նա չի իմանում գինու վնասի մասին: Ով չի խմում, չի իմանում օգուտի մասին:
14. Ամեն ինչում վարպետները չեն տիրապետում ոչնչի խորությամբ:
15. Հագնելով ծղոտե հագուստ` հրդեհ չեն մարում:
16. Յուրաքանչյուր կաթսայի համար կափարիչ կգտնվի:
17. Եթե չծռվես, չես էլ ուղղվի:
18. Չխմողը չգիտի, թե ինչ համեղ է ջուրը խումհարի ժամանակ:
19. Կապիկն էլ է ծառից ընկնում:
20. Գիշերային ճամփորդին մայրամուտը չի կանգնեցնի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը