Բաժիններ՝

8 անհավանական վարկածներ Հիսուսի ծագման մասին, որոնք հակասում են եկեղեցու պաշտոնական վարկածին

Գրեթե 2 հազար տարի մարդիկ վիճում են Հիսուսի ծագման և կյանքի գլխավոր փուլանիշերի մասին: Ոմանք անդրդվելիորեն հավատում են նրա աստվածայնությանը, իսկ ուրիշները կարծում են, որ նա եղել է (եթե եղել է) սովորական մարդ: Սակայն, կան նաև այլընտրանքային կարծիքներ:

1. Բուդդայական հոգևորական

Որոշ բուդդայականներ մատնացույց են անում վաղ քրիստոնեության և բուդդայականության միջև գոյություն ունեցող ապշեցուցիչ նմանությունը: Նրանք դա համարում են այն բանի ապացույցը, որ Հիսուսը բուդդայականություն է ուսումնասիրել և նույնիսկ, հնարավոր է, ինքն էլ եղել է բուդդայական հոգևորական:

Նիկոլաս Նոտովիչն իր «Հիսուս Քրիստոսի անհայտ կյանքը» աշխատությունում պնդում է, որ Հիսուսը 15 տարի անցկացրել է Հնդկաստանում (14-19 տարեկանում): Հիսուսի կյանքի հենց այս ժամանակահատվածի մասին չկա հիշատակում Աստվածաշնչի մեջ, ուստի հայտնի չէ, թե որտեղ է նա ապրել և ինչով է զբաղվել:

Հիսուսն ասում էր. «Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որպեսզի Ձեզ հետ վարվեն»: Բուդդան էլ պնդում էր. «Գնահատեք ուրիշներին, ինչպես ինքներդ Ձեզ»: Կարելի է բազմաթիվ նման զուգահեռներ բերել: 1_640x420

2. Ճարտարապետի կամ որմնադրի որդի

Հիսուսին, որպես կանոն, գիտեն՝ որպես ատաղձագործ Հովսեփի որդեգրած տղա, սակայն դոկտոր Ադամ Բրեդֆորդն իր «Հիսուս, բացահայտում» գրքում պնդում է միանգամայն այլ բան: Բրեդֆորդը գտնում է, որ աղքատ ատաղձագործի տղան ուղղակի չէր կարող հրեական հասարակությունում հասնել այնպիսի սոցիալական դիրքի, ինչ դիրք գրավում էր Հիսուսը:

Բրեդֆորդի կարծիքով՝ սխալ մեկնաբանությունն առաջացել է հունարեն Tekton բառի ոչ ճիշտ թարգմանությունից, որով բնութագրում են Հովսեփի մասնագիտությունը: Միշտ համարվել է, որ դա «ատաղձագործն» է, իսկ Բրեդֆորդը կարծում է, որ Tekton նշանակում է՝ «ճարտարապետ» կամ «վարպետ շինարար»: Եթե դա իրոք թարգմանվում է՝ որպես «ճարտարապետ», ապա Հիսուսի դիրքը բավարար կլիներ իր հայացքները տարածելու համար:

Դոկտոր Կվոն Սուն-Դալը, ով ուսումնասիրում է հինավուրց Իսրայելը, այլ տեսակետ ունի: Նա գտնում է, որ Հիսուսը որմնադիր է եղել, քանի որ Իսրայելում պրակտիկորեն չկան անտառներ, իսկ Հիսուսի հարազատ Նազարեթ քաղաքը կառուցված է եղել քարից: 2_640x420

3. Մոգ

Հույն փիլիսոփա Ցելսուսը, ով ապրել է 2-րդ դարում, եղել է քրիստոնեության առաջին հակառակորդներից մեկը: Ցելսուսը ոչ միայն հերքում էր Հիսուսի հրաշքները, այլ նաև պնդում էր, որ Հիսուսը եղել է ընդամենը խելացի մոգ, ով մոգություն է սովորել Եգիպտոսում:

Ըստ Ցելսուսի խոսքերի՝ Հիսուսի հետնորդները եղել են ուղղակի ցածրագույն դասի դյուրահավատ հիմարներ: 3_640x420

4. Տեր Կրիշնայի ռեինկարնացիան

Հնդիկները հավատում են, որ տեր Կրիշնան Վիշնու Աստծո 8-րդ ավատարն է և ծնվել է մեր թվարկությունից առաջ 900-ից մինչև մ.թ.ա. 1200թթ. ժամանակահատվածում: Տեր Կրիշնայի կրոնական ուսմունքները հիմա կարելի է կարդալ «Բհագավատգիտայում»: Շատ մարդիկ նմանություն են տեսնում Հիսուսի և Կրիշնայի կյանքի և ուսմունքի միջև:

Ենթադրաբար, կա նաև ոչ կանոնիկ պատմություն այն մասին, որ Կրիշնան խաչվել է: Որոշ մարդկանց կարծիքով՝ դա ապացույցն է այն բանի, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է հազար տարի անց, հեռավոր երկրում՝ որպես տեր Կրիշնայի ռեինկարնացիա: 4_640x420

5. Հուլիոս Կեսար

Ֆրանչեսկո Կարոտան պնդում էր, որ Հիսուս Քրիստոսի ավանդական պատմությունն իրականում մոգոնված է և հանդիսանում է Հուլիոս Կեսարի կյանքի ոչ ճիշտ մեկնաբանությունը: 5_640x420

6. Հրեշտակապետ Միքայել

Եհովայի վկաների պնդմամբ՝ Հիսուսը երբեք չի հայտարարել, որ ինքն Աստված է: Դրա փոխարեն՝ նա իբր հանդիսանում է Հրեշտակապետ Միքայելը: Հայտնության մեջ կան հղումներ Միքայելի և Հիսուսի վրա, որոնք գլխավորելու են հրեշտակների բանակները:

Եհովայի վկաները քիչ հավանական են գտնում այն, որ հրեշտակների 2 բանակներ պետք է մասնակցեն 1 պատերազմի, տարբեր հրամանատարների գլխավորությամբ, ուստի, Հիսուսն ու Միքայելը պետք է որ նույնը լինեն: 6_640x420

7. Կոմունիստ

Կոմունիստական Կուսակցության ամերիկյան առաջնորդ Յուջին Դեպսը ոչ մի հակասություն չի տեսնում Հիսուս Քրիստոսի նկատմամբ իր վերաբերմունքի և ռադիկալ քաղաքականության միջև: Դեպսը հայտարարում էր, որ չի հավատում Հիսուսի աստվածային լինելուն, այլ համարում է նրան հեղափոխական նահատակ: Նրա ճառերը սասանում էին Հռոմեական կայսրության հիմքերն այնքան ժամանակ, մինչև կառավարող դասը հասկացավ, որ պետք է պայքարել քրիստոնեության դեմ: 7_640x420

8. Այլմոլորակային

Գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, որ Հիսուս Քրիստոսն այլմոլորակային է, կամ այլմոլորակայինի և մարդու հիբրիդ: Ոմանք ասոցիացնում են Հիսուսին Անունակների` շումերաբաբելոնյան առասպելաբանության աստվածների և աստվածությունների հետ, որոնց դավադրության ժամանակակից տեսաբանները համարում են այլմոլորակայիններ Նիբիրու մոլորակից:

Այս տեսության համաձայն, Նիբիրուն երկրի կողքով անցնում է մի քանի հազար տարին մեկ, և Անունակներն այդ ժամանակ խառնվում են մարդկային զարգացման գործընթացին: Ենթադրաբար, Նիբիրուն հանդիսանում է Բեթղեհեմյան աստղը, իսկ Հիսուսը ծնվել է մարդկային կնոջ և Անունակի միությունից` առավել հին մեկնաբանություններում նույնանալով հրեշտակապետ Գաբրիելի հետ:

Լինելով կիսաստված՝ Հիսուսը վերապրել է իր մահապատիժը, որից հետո նրան երկրից տարել է այլմոլորակային օբյեկտը:

Էտերիոս էզոթերիկ միության ղեկավար Մարկ Բենեթը հայտարարել է. «Մենք գտնում ենք, որ տարբեր կրոնական առաջնորդներ պատմության մեջ ունեն այլմոլորակային ծագում: Հիսուսը և Բուդդան եկել են Վեներայից, Կրիշնան եկել է Սատուրնից, Սուրբ Պետրոսը եկել է Մարսից»: 8_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս