Ջոն Քերիի այցը Մոսկվա կնպաստի ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցելությունը Ռուսաստան կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: ՌԴ ԱԳՆ հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա կժամանի մարտի 23-24-ը: