Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ «Բարսելոնան» կախված է մեր եռյակից». Լիոնել Մեսսի

Արգենտինացու կարծիքով՝ կատալոնացիները կհաղթեն նաև առանց Մեսսի-Լուիս Սուարես-Նեյմար եռյակի:

««Բարսելոնան» առաջին հերթին՝ թիմ է: Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, և «Բարսելոնայի» խաղը կախված չէ մեր եռյակից: Այո, մենք աշխատում ենք մաքսիմալ օգնել և՛ հարձակման մեջ, և՛ պաշտպանությունում, բայց բանը միայն մեզանում չէ:

Առաջնությունում դեռ շատ խաղեր են մնացել, և մենք չենք դադարում մտածել մրցակիցներից յուրաքանչյուրի մասին: Նախորդ տարի մենք թրեբլ արեցինք, հույս ունենք այս տարի էլ կրկնել, բայց դրա համար անհրաժեշտ է միշտ հաղթել»,- ասել է Մեսսին Marca-ին տված հարցազրույցում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակը Լա Լիգայում դարձել է 69 գոլի հեղինակ: «Բարսելոնայի» մնացած ֆուտբոլիստները խփել են 16 գնդակ:
Կատալոնացիների լավագույն ռմբարկուն Լուիս Սուարեսն է (27 խաղում՝ 26 գնդակ): Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (24 խաղում՝ 22 գնդակ), երրորդում` Նեյմարը (25 խաղում՝ 20 գնդակ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս