Բաժիններ՝

Ե՞րբ կարելի է հաղորդվել Ավագ Շաբաթվա ընթացքում

– Ե՞րբ կարելի է հաղորդվել Ավագ Շաբաթվա ընթացքում:

– Այս տարի մարտի 21-ից՝ երկուշաբթի օրվանից, Հայոց Եկեղեցում սկսում է Ավագ Շաբաթը` կարևոր շրջան ամեն քրիստոնյայի կյանքում, երբ հիշատակում ենք Հիսուսի կյանքի վերջին դրվագները:

Այդ օրերին եկեղեցում Ս. Պատարագ է մատուցվում երեք անգամ: Նախ` Ավագ Հինգշաբթի, երբ հաստատվեց Ս. Հաղորդության խորհուրդը, որի ընթացքում Ս. Հաղորդություն է բաշխվում, երկրորդ` Ավագ Շաբաթ, երբ երեկոյան մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ, և երրորդ` կիրակի օրը, երբ զատկական Ս. Պատարագ է մատուցվում:

Այս երեք օրերին էլ կարելի է հաղորդվել: Բայց սովորաբար պահք պահողները հաղորդվում են կամ ճրագալույցի Ս. Պատարագին, կամ էլ կիրակի օրը: Ընտրությունը հավատացյալինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս