Բաժիններ՝

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կանադան Ուկրաինայի պատճառով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը: Ցուցակը համալրել են «Իժմաշը», «Տեխնոպրոմէքսպորտը», «Մոսոբլբանկը», «Տեխմաշ» կոնցեռնը ու այլ ձեռնարկություններ, հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Դիոնը:

«Այսօրվա քայլերն աջակցում են միջազգային ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում ճգնաժամի լուծման դիվանագիտական ջանքերին: Շփվելով Ռուսաստանի հետ մի կողմից ու ցուցաբերելով մեր հաստատակամությունը պատժամիջոցների նկատմամբ՝ մյուս, մենք ամրապնդում ենք մեր կոլեկտիվ կարողությունը՝ Ռուսաստանին ենթարկել պատասխանատվության»,- ասել է Դիոնը:

Մասնավորապես, 14 ընկերություն ու 5 ֆիզիկական անձինք են համալրել երկու տարբեր պատժամիջոցային ցուցակները: Կանադան մտադիր է սառեցնել նրանց ակտիվներն ու արգելել իր երկրի տարածք այդ անձանց մուտքը:

Բացի այդ՝ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Եվպատորիայի, Թեոդոսիայի, Յալթայի նավահանգիստներն ու Յալթայի կինոստուդիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031