Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս ներկայացրել է դրամապանակ և խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից:

Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի և տարբեր խանութների զեղչային քարտեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս