Ինչո՞ւ են մոսկովյան օդանավակայաններում ՀՀ քաղաքացիներին հարցաքննում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որեւէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում:  «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու կամ մնացել, ու այսպես շարունակ: Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքը միայն ՀՀ այն քաղաքացիների մասին չէ, որոնց ժամանման վայրը ՌԴ մայրաքաղաքն է: Տարանցիկ Մոսկվա ժամանող ուղեւորը իրավական տեսանկյունից ՌԴ սահմանը չի հատում, քանի որ նա մնում է, այսպես կոչված, «ստերիլ» տարածքում, մինչեւ կգա իր մեկնման ժամանակը: Աշխարհի թերեւս ոչ մի երկրում տարանցիկ ուղեւորներին նրանց ուղեւորության վերաբերյալ նման մանրամասն հարցաքննության չեն ենթարկում: Առավել եւս, որ հարցադրումների մեծ մասին ուղեւորը կարող է պատասխանել, որ ձեր գործը չէ, քանի որ նա հարցաքննողների համաքաղաքացին չէ եւ ոչ էլ պատրաստվում է նրանց երկրում մնալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031