Հրապարակվել է Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի անձնակազմի ցուցակը

LifeNews-ը հրապարակում է այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռի անձնակազմի անդամների լուսանկարները:

Նրանց թվում կան մեկ կիպրոսցի, Իսպանիայի երկու քաղաքացի, Կոլումբիայի, Ղրղըզստանի, Սեյշելյան կղզիների ու ՌԴ-ի քաղաքացիներ:

Օդանավի կապիտանը՝ Կիպրոսի քաղաքացի Արիստոս Սոկրատուս, 1978թ.

boing zohvac

Ժըլդըզ Նասիրդինովա, 1988թ. Ղրղըզստան

boing zohvac.jpg1

Յորամ Ալեքս Դոմինիկ Կոնֆե, 1992թ. Սեյշելյան կղզիներ

boing zohvac.jpg2

Մաքսիմ Այդրյուս, 1988թ., ՌԴ

boing zohvac.jpg3

Լաուրա Պատրիցիա Դելակրուզ, 1990թ. Կոլումբիա

Խավիեր Կարո, 1986թ., Իսպանիա

boing zohvac.jpg4

Հիշեցնենք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանվել է Դուբայից ժամանած «Բոինգ-737-800»-ը:
Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին:

Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ, 5-ը՝ Ուկրաինայի ու ենթադրաբար, Ուզբեկստանի քաղաքացիներ

Ողջ մնալ չի հաջողվել ո´չ ինքնաթիռի անձնակազմին, ո´չ ուղևորներին:

Տեսանյութեր

Լրահոս