Բակո Սահակյանը ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթությանը եւ երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Երեւանի պետական համալսարանի դերակատարությունը Արցախի գիտակրթական կյանքում եւ նրա ակտիվ մասնակցությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ կարեւոր համարելով այս համատեքստում հաստատության կողմից հայրենասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացումն Արցախում:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: