ՀՀ ՊՆ-ն պատրաստ է, բայց մի պայմանով. ՀՀ ՊՆ
«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին` հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»,- այս հայտարարությունը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրունի Հովհաննիսանը: