Կամ-կամ

«Ոչ թե պետք է, այլ ՀՀ նախագահը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը Ռուսաստանի առջև, լինելով ՀԱՊԿ անդամ, նրանք բոլորը պարտավոր են բարձրացնել։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ռազմավարական գործընկերն իր գործընկերոջ հակառակորդին տրամադրում է հարձակողական զինամթերք, մենք չենք կարող այս հարցը բարձրացնել, դա նրանք պետք է անեն։ Կամ նրանք անհրաժեշտ չեն համարում բարձրացնել այս հարցը, կամ էլ ամաչում են, չգիտեմ, պետք է նրանց հարցնել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Ռուաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրին։

Վերջինս նաև նշել է, որ դեմ է այդ քաղաքականությանը, և բազմիցս արտահայտվել է այդ թեմայով։ Գեներալ-լեյտենանտն ասել է նաև, որ զինացանկի հրապարակումներում գաղտնի տեղեկություններ չկան, դրանք հասանելի են Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին միացած բոլոր երկրներին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031