Բաժիններ՝

Բրյուսելում հայտնաբերվել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ն

Փարիզում 2015թ. նոյեմբերի հարձակումների հիմնական կազմակերպիչ  Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ն հայտնաբերվել է Բրյուսելում բնակարաններից մեկի խուզարկության ժամանակ, հայտնում են Բելգիայի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով իրավապահներին:
Բելգիայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է AFP-ին, որ բնակարանում հայտնաբերվել են նաև կասկածյալի մատնահետքերը:

Սալահ Աբդեսլամը մինչ օրս թաքնվում է իրավապահ մարմիններից: Հունվարին հրապարակվել էին նոր կադրեր տեսահսկման սարքերից, որոնց վրա պատկերված էր հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչը:

Բելգիայի պետական RTBF հեռուստառադիաընկերության տեղեկությունների համաձայն՝ վերջինս կարող էր փախչել բնակարանից երեքշաբթի օրը՝ մինչ խուզարկությունն սկսվելը, որի ընթացքում սպանվել էր ևս մեկ կասկածյալ:

Նրա եղբայրը՝ Մուհամմեդ Աբդեսլամը, փարիզյան հարձակումներից հետո ձերբակալվել էր Բելգիայի ոստիկանության կողմից ու ազատ արձակվել առանց մեղադրանքներ ներկայացնելու: Նրա մյուս եղբայրը՝ Բրահիմ Աբդեսլամը, մասնակցել է Փարիզի «Բատակլան» համերգասրահի վրա հարձակմանը և ինքնապայթեցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս