Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունն ու դպրոցները հանգստյան օրերին փակ կլինեն. Շտայնմայեր
Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունն ու դպրոցները հանգստյան օրերին փակ կլինեն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Երեկ մենք որոշել ենք փակ թողնել Գերմանիայի դեսպանությունն ու Ստամբուլի գլխավոր հյուպատոսությունը՝ կապված անվտանգության հետ կապված իրավիճակի հետ»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ստեղծել են ճգնաժամային կոմիտե՝ գնահատելու դիվանագիտական գերատեսչության անվտանգության մասին տեղեկությանը:
Ավելի վաղ Գերմանիան փակել էր իր դիվանագիտական առաքելություններն ու գերմանական դպրոցները Անկարայում ու Ստամբուլում անվտանգության սպառնալիքների պատճառով: