Նոր սոցիալական ցանց՝ Samsunge-ի կողմից
Samsung ընկերությունը թողարկում է սեփական վիզուալ Waffle սոցիալական ցանցը: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Սոցցանցում օգտատերերը կկարողանան մշակել սեփական նկարները, պատրաստել կոլաժներ՝ ավելացնելով նոր ու գունեղ հնարավորություններ:
Samsunge-ի ստեղծած սոցիալական կայքում մեկ նկարի վրա աշխատում է օգտատիրոջ ընկերական համայնքը: Օգտատերը կարղ է բեռնել լուսանկարը, իսկ ընկերները կարող են փորձել փոփոխել այն, ավելացնել իրենց նկարները, կամ՝ իրենց մշակած գունային լուծումները:
Սոցիալական ցանցն աշխատում է Վաֆլու էֆեկտով, և հենց այստեղից էլ առաջացել է Waffle անվանումը:
SXSW 2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նոր սոցիալական կայքի մոդելը: Այս ցանցը համարվում է Samsung-ի Creative Lab-ի փորձարկումը:
Կայքի բետա տարբերակն արդեն հասանելի է Android օպերացիան համակարգի համար;
Եթե ցանցի Android տարբերակն արդարացնի իրեն և հետևորդներ ունենա, ապա կթողարկվի նաև iOS տարբերակը, ինչպես նաև՝ կքննարկվի նախագծի հետագա զարգացումը:
Սիրարփի Աղաբաբյան