Բաժիններ՝

2016 թվականի փետրվարը ամենատաքն է եղել դիտարկումների պամության ընթացքում

2016թ. փետրվարը ամենատաքն է եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօրվա ասուլիսում ասել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) մամուլի քարտուղար Քլեր Նուլիսը:

«Փետրվարն այս պահին ռեկորդային տաք (ամիսն) է: Մենք նաեւ արձանագրել ենք ռեկորդային տաք ձմեռ (այս տարի)»,- ասել է նա:

ՕՀԿ-ի տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին գերազանցվել է ամսական ջերմաստիճանային ռեկորդը: Երկրի վրա եւ օվկիանոսի մակերեւույթին միջին ջերմաստիճանն անցյալ դարում գրանցվածից բարձր է եղել 1,21 աստիճանով:

Միեւնույն ժամանակ, դեկտեմբեր-փետրվարին միջին ջերմաստիճանը նույնպես եղել է ամենաբարձրը 1880-2016 թվականներն ընկած ժամանակամիջոցում՝ նախորդ ռեկորդը գերազանցելով 0,29 աստիճանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս