Անկարայում հրաձգության հետևանքով 4 մարդ է սպանվել
4 մարդ է սպանվել այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու հրաձգությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Թուրքական իշխանությունները հայտնում են, որ զինյալները ներգրավված չեն եղել դեպքերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Cumhuriyet.com.tr-ն հայտնել էր, որ Անկարայի Դիքմեն շրջանում ոստիկանը սպանել է իր գործընկերոջն ու անցորի: Դեպքի մանրամասները հայտնի չեն:
Իշխանությունները հաստատել են, որ կրակել է ոստիկանը՝ նշելով, որ հարձակմանը չեն մասնակցել զինյալներ: Hurriyet-ը նշում է, որ մյուս դեպքի ժամանակ տղամարդը սպանել է իր եղբորն ու նրա կնոջը: