Բաժիններ՝

Էրդողանն արտասվել է Գալիպոլիի տոնակատարության ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները Չանաքքալեի միջոցառման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Էրդողանն արտասվել է, երբ իմամ հաթիփ դպրոցի (իսլամական կրթօջախներ) սաներից մեկը սկսել է արտասանել «Աղոթք» խորագիրն ունեցող բանաստեղծություն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2016 թվականի Գալիպոլիի ճակատամարտի 101 ամյակի միջոցառումներն ավանդականի պես անցկացնել մարտի 18-ին: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու նպատակով պաշտոնական Անկարան հայտարարեց Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումներ ապրիլի 24-ին անցկացնելու մասին: Նախկինում, սակայն, այդ տոնակատարությունները երբևէ այդ օրը չէին անցկացվել. Գալիպոլիի միջոցառումները նշվել էին մարտի 18-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 100 երկրների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավեր էր ուղարկել՝ ապրիլի 24-ին գտնվելու Գալիպոլիում:

Այդուհանդերձ, թուրքական դիվանագիտական հերթական խաղը չպսակվեց հաջողությամբ, քանի որ մեծ տերությունների ղեկավարները գլխավորապես նախընտրեցին 2015 թվականի ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Գալիպոլիի միջոցառումներով Ցեղասպանության 100-րդ տարելիցը ստվերելու թուրքական ձախողված հնարքն ապացուցեց, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս չունեն անհրաժեշտ քաջություն և քաղաքական հասունություն առերեսվելու պատմական իրողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս