Անկարայում ոստիկանը սպանել է իր գործընկերուհուն ու պատահական անցորդի
Անկարայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, գրում է Cumhuriyet.com.tr-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրաձգության հեղինակը ոստիկանն է: Դեպքի հետևանքով սպանվել է ոստիկանի գործընկերուհին ու հարևանությամբ գտնվող մի անցորդ:
Նշվում է, որ դրանից հետո ոստիկանը հանձնվել է: