«Ներկայիս ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը». Զարուհի Փոստանջյան
«Ընտրական օրենսգրքի նախագիծը բաց հայտարարություն է, որ չեն ցանկանում, չեն պատրաստվում անցկացնել ընտրություններ, հակառակ դեպքում այն չէր մշակվի գաղտնի՝ առանց քաղաքական ուժերի և հասարակության, և չէր հասնի Վենետիկի հանձնաժողով»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ չպետք է թույլ տալ, որ օրենսգրքի այդ տարբերակն անցկացվի, թեև կոճակների սեղմումը քաղաքական մեծամասնության ձեռքին է:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և եվրոպական տարբեր կառույցների մոտ կասկածներ կան, նրանց ներկայացուիչները նշում են, որ ցուցակները պետք է միանշանակ հրապարակվեն, խոչընդոտ չպետք է լինի դիտոդների և ԶԼՄ-ների համար, ընտրատեղամասում կատարվողը պետք է պարտադիր առցանց հեռարձակվի մի քանի տեսախցիկների միջոցով, խնդիր կա ցուցակների մաքրման հետ կապված և այլն:
Ի դեպ, Զ.Փոստանջյանը հայտարարեց նաև, որ ներկայիս ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ դեռ «Ժառանգությունն» ընդդիմություն էր, իսկ ռեժիմի ներսում խնդիր կա, և այժմ «ժառանգությունը» պլատֆորմին միանալու խնդիր չունի, իրենք են միացել «Ժառանգությանը»: