«Խաբկանք է, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է եղել ընտրած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը». Հովհաննես Մարգարյան

Ընտրություն իրականացրած քաղաքացիների ցուցակները պետք է հրապարակվեն, քանի որ գաղտնի է միայն քվեարկությունը, իսկ մասնակցությունը գաղտնի չէ, լրատվամիջոցներն էլ նկարում են: Նման հայտարարություն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին արեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ըստ նրա՝ ընտրածների ցուցակների չհրապարկելը վերահսկողությանը խանգարելն է, իսկ կրկնաքվեարկությունների դեմ պայքարի լավագույն ձևը դա է. «Եթե ցուցակները չհրապարակվեն, ավելի խայտառակ ընտրություններ են լինելու»: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը նախավերջին և վերջին հանդիպումների ժամանակ կողմ է եղել, որ հրապարկվեն ցուցակները, օրինակ, Մեծ Բրիտանիայում դրանք հրապարակվում են. «Խաբկանք է, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է եղել ընտրած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը»:

Հաջորդ խնդիրը, Հ.Մարգարյանի կարծիքով, ամփոփումն է, որի համար խոչընդոտ է լինելու ընտրատեղամասերի խոշորացումը, անթույլատրելի է Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ միավոր դիտելը: Էլեկտրոնային գրանցումը պատգամավորը «հեքիաթ» անվանեց:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս