Բիլ Քլինթոնի դուստրը ողջունել է Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի առաջադրումը որպես «Ավրորա» մրցանակի հավակնորդ

ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը ողջունել է Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի առաջադրումը որպես «Ավրորա» մրցանակի հավակնորդ:

«Ուրախ եմ տեղեկանալ, որ Clinton Global Citizen Award մրցանակի դափնեկիր Սայիդա Ղուլամ Ֆաթիման «Ավրորա» մրցանակի հավակնորդներից է»,-գրել է նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում` օգտագործելով #AuroraPrize հեշտեգը:

Հիշեցնենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը հիմնվել է 100 ԿՅԱՆՔ (100 LIVES) նախաձեռնության շրջանակում, առաջին անգամ շնորհվելու է այս տարի, ապրիլի 24-ին, Երեւանում: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ որպես երախտագիտություն իրենց փրկողների:

unsung-heroes-1458097654-9482

Սայիդա Ղուլամ Ֆաթիման մրցանակի դափնեկրի չորս հավակնորդներից մեկն է, ով իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Այս կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21,000 երեխա։

Սայիդա Ղուլամ Ֆաթիման  Clinton Global Citizen Award մրցանակին արժանացել է 2015թ-ին՝ քաղաքացիական հասարակության շրջանում առաջնորդության համար:

 

Տեսանյութեր

Լրահոս