Բաժիններ՝

Թալանել են ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն»-ի «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրենի բնակարանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջան 3-րդ թաղամասի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Գևորգյանը և հայտնել, որ մարտի 17-ին, ժամը 09:40-14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կան անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի 2-րդ հարկի մուտքի դուռը, մտել ներս և գողություն կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները Ռ. Գևորգյանի, ով աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն, ննջասենյակիցներից հափշտակել են 6 հազար ԱՄՆ դոլար, 15 մլն դրամ և 1 մլն 830 հազար դրամին համարժեք ոսկյա և արծաթյա զարդեր:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս