Սերգեյ Լավրովը Մամեդյարովի հետ ապրիլին կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ
Ճշտվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման մանրամասները: Ապրիլին Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել էր այն մասին, որ երկու երկրների նախարարների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Աղբյուրի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ:
Օրակարգում կլինի նաև «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը: