ՀՅԴ-ն պնդում է՝ ընտրած քաղաքացիների ցուցակները պետք է հրապարակել

Ընտրական օրենսգրքի նախագծում ծուղակ չկա: Նման տեսակետ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ առնվազն 4 հանգամանք կա, որ ցույց են տալիս, որ նորություններ են լինելու: Նախ՝ ընտրակարգը համամասնական է, անձի ընտրությունը տեղի չի ունենում ուղղակի, այլ կուսակցության ցուցակով է տեղի ունենում: Ա.Ռուստամյանը կարևորեց կայուն մեծամասնության անցնելը, որի սահմանումն ընդունելի է ՀՅԴ-ի համար. պետք է մեծամասնության որոշակի նվազագույն անհրաժեշտ տոկոս լինի, որը սահմանված է 54%:

«Քանի որ կա կայուն մեծամասնություն, նաև նվազագույն ներկայություն ենք ապահովում ընդդիմության համար, որ երաշխավորված 1/3 տեղ ունենա ԱԺ-ում: Ընտրակեղծքիների մասին մինչև օրս եղած բոլոր հայտարարությունները նկատի ունենալով` մենք աշխատում ենք, որ ընտրակեղծիքները նույն ձևով չշարունակվեն, և հիմնական հարցը բազմակի քվեարկությունների դեմն առնելն է: Դրա համար պետք է հրապարակվեն ընտրացուցակները: Մենք շարունակում ենք պնդել, որ դա անհրաժեշտություն է»,- հայտարարեց Ա.Ռուստամյանը:

Նա կարևորեց ընտրությունների հանդեպ մեծ վստահության ապահովումը, և վստահեցրեց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որ ունենանք լավ կառավարման և լավ ընտրական համակարգեր, որպեսզի 2017 թ. ընտրություններն առանձնանան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս