Բաժիններ՝

Հայաստանը 50 000 եվրո կվճարի «Մատաղիսի գործով» արդարացվածներին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Այս գործը հայ հանրությանն առավել ծանոթ է որպես «Մատաղիսի գործ»։

Շիրակի մարզի դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը, շուրջ 11 տարի առաջ ներկայացված գանգատներում Ռ.Սարգսյանը, Մ.Սերոբյանը ու Ա. Զալյանն ու նրանց փաստաբանները  խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ  և 5-րդ հոդվածների՝  համապատասխանաբար՝  Խոշտանգումների արգելումը և  Ազատության և անձեռնմխելիության իրավունք,  խախտումները:

«Փաստինֆո» -ին  Հայկ Ալումյանը  տեղեկացրել էր,  որ գանգատում մասնավորապես, բարձրացվել է  հիշյալ երեք անձանց 4 օր ապօրինի անազատության մեջ պահելու հարցը: Հենց այդ ընթացքում էլ իրականացված  խոշտանգումների ազդեցության ներքո փորձ է արվել նրանցից խոստովանական ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով  անձանցից մեկը չէր դիմացել այդ խոշտանգումներին  ու տվել էր այդպիսի ցուցմունք:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի այլ խախտումներ: Դատարանը գտել է նաև, որ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է ազատության իրավունքը՝ նախատեսված Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի:

ՄԻԵԴ վճռի վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանը խոստացավ առավել հանգամանալից մեկնաբանություն տալ՝ դրան ծանոթանալուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս