Բակո Սահակյանը կարևորում է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են սահմանադրական իրավունքի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ այն արժեւորելով Արցախի համար:

Տեսանյութեր

Լրահոս