Բաժիններ՝

Երկակի նշանակության ապրանքների փոխադրումը կհեշտանա

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց, որ Հայաստանից երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման համար անհրաժեշտ է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստանալ թույլտվություն, որը լինում է մեկանգամյա, անհատական (արժե 20 հազար դրամ), ընդհանուր (30 հազար դրամ): Թույլտվության համար դիմումը ներկայացվում է թղթային եղանակով, թույլտվությունը տրվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Ըստ Ա.Եղիազարյանի՝ կարգավորումներում բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ավելորդ փաստաթղթային պահանջներ և մերժման հիմքեր, հաշվետվություն ներկայացնելու պահանջ, և իրենք առաջարկում են անհատական և ընդհանուր թույլտվությունները տրամադրել 5 տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը 5 տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով, մեկանգամյա թույլտվությունների համար սահմանել 1 տարվա գործողության ժամկետ, անհատական և ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար սահմանված պետական տուրքը սահմանել բազային տուրքի 30-ապատիկի չափով և այլն:

Ա.Եղիազարյանի կարծիքով՝ օրենքի փոփոխության արդյունքում կբարելավվեն ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները, կվերացվեն առկա խնդիրները, կկրճատվեն տետեսավարողների ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս