ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ կզբաղվի կուսակցության ղեկավարը

Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։

Նախկինում Մանուկյանը համակարգում էր ԲՀԿ թվով 68 տարածքային կառույցներից 44-ը, մնացածի համակարգմամբ զբաղվում էր Քաղաքաշինության նախկին նախարար, կուսակցության անդամ Վարդանյանը։

ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանեց, թե ով է զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների մեծ մասի համակարգմամբ:

«Աբրահամ Մանուկյանը ոչ մի տեղից չի հեռացվել։ Պարզապես երեկ, խմբակցության նիստի ժամանակ, տիկին Զոհրաբյանը խմբակցությանը տեղեկացրել է, որ հանդիպել և զրուցել է Աբրահամ Մանուկյանի հետ, և փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ պարոն Մանուկյանն այլևս չի համակարգի ԲՀԿ տարածքային որոշ կառույցների գործունեությունը, այլ կզբաղվի բացառապես Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Դա եղել է նաև Աբրահամ Մանուկյանի ցանկությունը: Տարածքային կառույցների աշխատանքների ընդհանուր համակարգմամբ զբաղվելու է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս