Բաժիններ՝

Ռուսաստանը նոր սպառազինություններ է մատակարարել Իրաքի քրդերին

Մոսկվան Իրաքի Քուրդիստանի Զինված ուժերին է փոխանցել զենիթային «ԶՈՒ-23-2» համակարգեր ու դրանց համար անհրաժեշտ ռազմամթերքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը:

Այդ մատակարարումն առաջինը չէր, միաժամանակ, ռուսական կողմը պլանավորում է շարունակել զենք մատակարարել Իրաքի զինուժին ու քրդական «Փեշմեգային»՝ ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով:

«Զենքի խմբաքանակը ստացվել է մարտի 14-ին ու նախատեսվում էր Իրաքի Քուրդիստանի զինված միավորման՝ «Փեշմեգայի» համար: Զենքը հանձնվել է Իրաքում ՌԴ դեսպանի ու Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի, ինչպես նաև «Փեշմեգայի» գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայությամբ»,- գործակալությանը հայտնել է իրաքյան Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսության ռազմական կցորդ Արտյոմ Գրիգորյանը:
Բացի զենիթային համակարգերից՝ տրամադրվել են նաև 20 հազար արկեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս