Բաժիններ՝

Կառավարությունը տեղափոխեց աշխատանքային օրը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 2-ին: Նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` մարտի 27-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածից:

Դավիթ Հարությունյանն ասաց նաև, որ վարչապետի հանձնարարությամբ սկսված աշխատանքները ընթացքում են, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները նախապատրաստված են և շուտով կներկայացվեն գերատեսչություններին.

«Երկու խոսքով կարող եմ ասել. բուն գաղափարն այն է, որ մենք վերանայում ենք տոները: Որոշ տոներ, որոնք սկզբունքորեն մեր անցյալում եղել են ոչ աշխատանքային օրեր, պատրաստ ենք փոխարինել, դարձնել աշխատանքային օրեր, իսկ որոշ նոր տոներ առաջարկելու ենք դարձնել ոչ աշխատանքային:

Նպատակը նաև այն է, որ տարվա ընթացքում մարդիկ ունենան երկու անգամ ավելի երկար, ինչպես ասում են շաբաթվա վերջ՝ long weekend կոչվածը: Այս փոփոխության հաշվին մենք երկու անգամ կունենանք դեպք, երբ ուրբաթ և երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային»,-առաջիկա փոփոխությունները սեղմ ներկայացրեց Դ. Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս