Բաժիններ՝

Դոնալդ Թրամփի հաղթանակը «սուպերերեքշաբթիում» խառնել է Հանրապետականների խաղաքարտերը

Դոնալդ Թրամփը հերթական փայլուն հաղթնական է տարել «սուպերերեքշաբթիի» ժամանակ, սակայն, հնարավոր է, որ դրանով ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը դրել է անհարմար վիճակի մեջ, գրում է BBC-ն:

Այն բանի համար, որ կուսակցությունն առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում, Թրամփը պետք է ստանա Քլիվլենդում հուլիսի 18-21-ը անցկացվելիք կուսակցության համագումարի 1237 պատվիրակների ձայները: Նախնական ընտրությունների ժամանակ հանդես է գալիս 2472 պատվիրակ: Ներկայում Թրամփը գրավել է այն նահանգների 44 տոկոսի պատվիրակների ձայները, որտեղ քվեարկություն է տեղի ունեցել:

Համեմատության համար, գրում է հեղինակավոր Politico ամսագիրը, 2012թ. նույն ժամանակահատվածում այն ժամանակվա հանրապետական ֆավորիտ Միթ Ռոմնին հավաքել էր պատվիրակների 56%-ի ձայները, իսկ մայիսի վերջին հավաքել էր բավարար քանակությամբ ձայներ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Եթե Թրամփը գրավի պատվիրակների 44%-ի համակրանքը, ապա մինչ կուսակցության համագումարը նա կունենա ընդամենը 1088 ձայն, ինչը 149 պատվիրակով քիչ է անհրաժեշտ 1237-ից: Անգամ եթե նա այսուհետ հաղթի ԱՄՆ-ի մնացած նահանգներում, դրանցից որոշներում պատվիրակներն իրենց աջակցությունը կտան Թրամփի մրցակից, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկին ու սենատոր Թեդ Կրուզին:

Վերջին «սուպերերեքշաբթիի» վերջում ԶԼՄ-ները գրեթե ուշադրություն չդարձրին Կրուզին, ով արդեն մի քանի նախնական հաղթանակ է գրանցել, քանի որ տարված էին Քեյսիկով, ով, վերջապես, տարել է իր առաջին հաղթանակը հայրենի Օհայոյում: Քեյսիկը, որը ավելի չափավոր հայացքների է հարում, քան Թրամփն ու Կրուզը, արժանացել է իր նահանգի բոլոր՝ 66 պատվիրակների հավանությանը՝ բարդացնելով Թրամփի ու Կրուզի խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս