Մահացել է ամերիկացի երաժիշտ Ֆրենկ Սինատրա-Կրտսերը
Ամերիկացի երգիչ, լեգենդար դերասան և երաժիշտ Ֆրենկ Սինատրայի որդին՝ Ֆրենկ Սինատրա-Կրտսերը մահացել է 72 տարեկանում, հայտնում է BBC-ն:
Նա մահացել է սրտային նոպայից Ֆլորիդա նահանգի Դեյթոն-Բիչ քաղաքում, որտեղ պետք է ելույթ ունենար համերգային ծրագրով:
Մի քանի ժամ առաջ Peabody Auditorium համերգասրահի Facebook-յան էջում գրառում է հայտնվել այն մասին, որ Սինատրա-Կրտսերը հիվանդացել է և չի կարող ելույթ ունենալ: Որոշ ժամանակ անց կազմակերպիչներն ու ազգականները հայտնել են այն մասին, որ երաժիշտը մահացել է:
Իր կարիերայում Ֆրենկ Սինատրա-Կրտսերը հիմնականում շարունակել է լեգենդար հոր ավանդույթները՝ նրա հետ մի որոշ ժամանակ աշխատելով որպես դիրիժոր:
Ֆրենկ Սինատրան՝ պատմության ամենահաջողակ երաժիշտներից մեկը, մահացել է 1998թ. Կալիֆոռնիայում: Նա ուներ երկու դուստր՝ Նենսին ու Թինան: