Բաժիններ՝

500 հազար դրամ տուգանք՝ հանձնաժողովի կին անդամին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը մեղավոր է ճանաչվել: Վ. Աթեյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 500 հարյուր հազար դրամ:
Կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նշենք, որ Վ. Աթեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին մասնակցելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը և ընդգրկված լինելով Երևանի թիվ 179-րդ դպրոցում տեղակայված 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի կազմում` որպես հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ, հիշյալ տեղամասի թիվ 2-րդ մատյանում 3 անձի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկել է այլ անձանց փոխարեն:

Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս