«Սիլվի» հագուստի խանութում հրդեհ է բռնկվել
Մարտի 16-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասեցում գտնվող հագուստի խանութում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն և երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող «Սիլվի» հագուստի խանութում (100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.27-ին, մարվել` 15.28-ին: Այրվել են բազմոց, օդորակիչ, ապահովիչների տուփը և հագուստ (30 քմ):