Կասորլայի շան անունը Զլատան Իբրահիմովիչ է
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի ֆուտբոլիստներ Նաչո Մոնրեալը և Սանտի Կասորլան ակումբի յութուբյան ալիքի համար հարցազրույց են վերցրել միմյանցից:
Հարցազրույցի արդյունքում Կասորլան խոստովանել է, որ իր շներից մեկին անվանակոչել է ֆրանսիական ՊՍԺ-ի ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի պատվին:
«Ինչպե՞ս անվանակոչեցի առաջին տնային կենդանուն: Շուն էր, սակայն անունը չեմ հիշում: Հնարավոր է՝ Նաչո՞: Այժմ երեք շուն ունեմ, դրանցից մեկի անունն է Զլատան՝ Իբրահիմովիչի պատվին»,- ասել է Կասորլան:
Սիրարփի Աղաբաբյան